ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Վիտամին А-ն ավելի կարևոր է, քան կարծում էին
Գիտնականները պարզել են, որ վիտամին А-ն անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունի մարդկային օրգանիզմի այնպիսի կենսական կարևոր գործընթացների համար, ինչպիսիք են սերմնահեղուկի արտադրությունն ու կենտրոնական նյարդային համակարգի զարգացումը, քան համարվում էր նախկինում:
Վիտամին А պարունակում են ձողաձկան լյարդը, թարմ պղպեղը, լյարդը, կարագը, կաթնամթերքը, ձուկը, ձկան յուղը: ԱՄՆ-ում գտնվող Վան Անդելի անվան հետազոտական ինստիտուտի աշխատողները զբաղվել են TR4 միջուկային ընկալիչի հետաղոտությամբ, որի ֆիզիոլոգիական ֆունցիաները մինչև այժմ բավարար կերպով հետազոտված չէին:
Ինչպես հայտնի է, միջուկային ընկալիչներն ակտիվացնում են գեները, որոնք մարդկային օրգանիզմում կարևոր կենսաբանական գործընթացներ են կատարում: Գիտնականների ուշադրությունը գրավեց այսպես կոչված «որբ» TR4 միջուկային ընկալիչը: Ուսումնասիրելով նրա գործընթացներն ու այն նյութերը, որոնց հետ կապվում է վերոնշյալ ընկալիչը (лиганды), գիտնականները նկատել են, որ նրա գործունեության համար մեծ նշանակություն ունի վիտամին А-ն, գրում է Eurekalert-ը:
Հետազոտության հեղինակ Էդվարդ Զոուն (Edward Zhou) ասում է, - «Քանի որ TR4 ընկալիչը չափազանց կարեւոր նշանակություն ունի սերմնահեղուկի արտադրության գործընթացի, լիպիդային և լիպոսպիտակուցային նյութափոխանակության, կենտրոնական նյարդային համակարգի զարգացման և սաղմի մեջ հեմոգլոբինի արտադրության կարգավորման համար, կարելի է եզրակացնել, որ վիտամին A-ն մարդու ֆիզիոլոգիական գործընթացների համար ավելի կարևոր դեր է կատարում, քան նախկինում համարվում էր»:
Հեղինակը համոզված է, որ հետազոտության ընթացքում ստացված արդյունքները կօգնեն սահմանել նոր նպատակներ, որոնց վրա կարելի է ազդել դեղամիջոցներով՝ հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև խթան կհանդիսանա նոր թերապևտիկ միջոցների զարգացման համար:
Գիտնականնների աշխատանքին մանրամասն կարելի է ծանոթանալ «Կենսաբանական քիմիայի ամսագրում» (Journal of Biological Chemistry):
Կարդացեք նաև
Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն